Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա միակ բացահայտումը չէ». Դավիթ Սանասարյան

11:05, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Սա միակ բացահայտումը չէ». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, Հովիկ և Հենրիկ Աբրահամյանների հետ կապված ապօրինի ջրօգտագործումը Պետական վերահսկողական ծառայության միակ բացահայտումը չէ։

Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի» ՋՕԸ մյուս բոլոր խախտումները, գողություններն ու ջրագողությունները։

Մանրամասները՝ շուտով»:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանն իր էջում գրել էր այն մասին, որ Աբրահամյանների ընտանիքին պատկանող ջերմոցները, ըստ նախնական տվյալների, շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով։

5627 | 5
Facebook