Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը՝ Գերմանիայում ազգությամբ հայերի կողմից ոչ իրավական գործառույթների մասին

11:00, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
ԱԳ փոխնախարարը՝ Գերմանիայում ազգությամբ հայերի կողմից ոչ իրավական գործառույթների մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց գերմանական մամուլում տարածված տեղեկությունների մասին.

«Խոսքը Գերմանիայում ազգությամբ հայերի կողմից ոչ իրավական գործառույթների մասին է: Որքանով տեղյակ ենք, նրանք ՀՀ քաղաքացիներ չեն, բայց, ցավոք, դեսպանի անունը շոշափվում է՝ առանց որևէ լուրջ հիմքի: Հայաստանի արտգործնախարարությունը պետք է հայտարարությամբ հանդես գա, քանի որ դեսպանի մասին առանց որևէ հիմքի մեկնաբանությունները վնասում են ՀՀ պետական շահը»: Կարեն Նազարյանն ասաց, որ ՀՀ ԱԳՆ խոսնակն արդեն կարծիք հայտնել է խնդրի վերաբերյալ.

«Կապի մեջ ենք ԳԴՀ պատկան մարմինների հետ՝ լուրերի արժանահավատությունը ճշտելու համար: Ներկայում նպատակահարմար չենք գտնում ավելին ասել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գերմանական Der Spiegel-ը հայտնել էր Գերմանիայում «հայկական մաֆիայի ակտիվության» մասին:

| | |
1335 | 0