Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

11:20, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել, գրում է Ermenihaber-ը:

Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսն աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայում անտունների ապաստանն է դարձել։

Պատմական կառույցի վերականգնման նպատակով հատուկ նախագիծ է մշակվել, որը պատասխանի է սպասում։ Նախագծի հաստատման դեպքում պատմական հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի։

Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուն կից Խորենյան դպրոցի և գերեզմանոցի հիմանդրամի երկրորդ նախագահ Արամ Կուրանը տեղեկացրել է, որ դպրոցի շենքը 18 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության։

Նրա խոսքով՝ այդ ընկերությունը մտադիր է շենքը վերանորոգել և հյուրանոցի վերածել։

| | |
758 | 0