Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը՝ հակաիրանական պատժամիջոցների և Իրան-Հայաստան երկաթուղու մասին

10:50, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
ԱԳ փոխնախարարը՝ հակաիրանական պատժամիջոցների և Իրան-Հայաստան երկաթուղու մասին

«Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը մտահոգություն է առաջացրել Հայաստանում: Եթե ճշգրիտ արձագանք չլինի, կբերի Հայաստանի կղզիացման»,- Աժ-ում դիմելով ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանին՝ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Իրանի հանդեպ պատժամիջոցների թեման շատ զգայուն է, ու Հայաստանը մշտապես աջակցել է համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի ու գործընկեր պետությունների միջև: ՀՀ ԱԳՆ առաքելությունն է գործընկեր պետությունների հետ թափանցիկ, անկաշկանդ քննարկումներ իրականացնելը: Բոլթոնի մասին շատ է խոսվել, վերհանվել են տարածաշրջանի զարգացմանը միտված խնդիրներ, լսելի են դարձել մեր մոտեցումները»,- ասել է ԱԳ փոխնախարարը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվել է Իրան-Հայաստան երկաթգծի նախագծման աշխատանքներից. «Առաջիկա 10 տարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը կսկսվի՞, թե՞ ոչ»,- հարցրել է նա:

Նազարյանն ասել է, որ երկաթուղու հարցը դժվար կանխատեսելի է. «Հարցն օրակարգային է, դուրս չի եկել օրակարգից, բայց գտնվում է մասնագետների դաշտում»:

| | |
1341 | 0