Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Շատ հարմար կլինի՝ Ամիրյան փողոցի անվանափոխումն Ազնավուրի անվամբ». Ռուբեն Շուխյան

19:20, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Շատ հարմար կլինի՝ Ամիրյան փողոցի անվանափոխումն Ազնավուրի անվամբ». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Զվարթնոց» անվանումը ենթակա չէ անվանափոխման.
     Եկեք վերջնականապես ճշտենք «Զվարթնոց» օդանավակայանի անվանափոխման հետ կապված խնդիրը, ավելի ճիշտ՝ այդ հարցի հետ կապված ընդհանրապես գոյություն չունեցող խնդիրը: Ինձ թվում է, և բոլորն էլ կհամաձայնեն, որ «Զվարթնոց» հասկացությունը՝ դա վաղուց արդեն ողջ աշխարհում, դեռևս Սովետի ժամանակաշրջանից, մեր ազգային բացառիկ բրենդն է հանդիսանում, և ուղղակի մի պահ պատկերացնել է պետք, թե ամենատարբեր շրջանակներում ինչքան բացասական է ընկալվելու այդ չմտածված անվանափոխումը:

Իհարկե, որոշ օտարահունչ և ոչ ազգային անվանումներ առաջնահերթ կերպով ուղղակի անհրաժեշտ է փոխել, բայց երբևիցե և ոչ մի դեպքում չի կարելի դա անել համաշխարհային համարվող երկրի բացառիկ ազգային բրենդի պարագայում: Ի վերջո՝ Զվարթնոցի փառահեղ տաճարը, որի անունով էլ անվանակոչված է օդանավակայանը՝ դա մեր ազգային ճարտարապետության 7-րդ դարի գլուխգործոցն է, որը կառուցվել է շատ ավելի հին՝ նույն Զվարթնոցի տարածքում դարեր շարունակ գտնվող հեթանոսական Տիր աստծու մեհյան-տաճարի տեղում։ Հավելենք, որ տաճարը 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

Իսկ Շառլ Ազնավուրի անունը հավերժացնելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել համապաստախան պետական հանձնաժողով, որը անվանափոխման հետ կապված համապատասխան առաջարկություններ կներկայացնի: Մեր կարծիքով, մեծ շանսոնյեի անունը պետք է հավերժացնել առնվազն մեկ փողոցի և մշակութային կամ կրթական հաստատության կտրվածքով: Ի դեպ, շատ հարմար կլինի Ամիրյան փողոցի անվանափոխումն Ազնավուրի անվամբ, իսկ եթե նայենք, օրինակ, Երևանի դպրոցների անվանումները, ապա կարող ենք տեսնել բազում օտար գործիչների անուններ, որոնք ընդհանրապես ոչ մի կապ և առնչություն չեն ունեցել Հայաստանի և հայկական մշակույթի հետ»:

| | |
1630 | 0