Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Պետրոս Ղազարյանը տեղափոխվում է Հ1. «Հրապարակ»

10:05, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Պետրոս Ղազարյանը տեղափոխվում է Հ1. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տեղեկություն էինք ստացել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։ Ասում էին, որ նա ոչ միայն հաղորդում է ուզում վարել, այլև լրատվականը ղեկավարելու հավակնություններ ունի։ Մեզ հետ զրույցում Ղազարյանը երեկ ժխտեց, որ տեղափոխվել է։ Իսկ ստացե՞լ եք նման առաջարկ․ ասաց, որ մի 2 օրից կպատասխանի այդ հարցին։

2 օր ժամանակ խնդրեց նաև պատասխանելու, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել ԱԺ ընտրություններին։ Սակայն երեկ մեր կայքում լուրը հրապարակելուց հետո․ հարց էին ուղղել Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, ով ավելի անկեղծ էր գտնվել և հաստատել էր լուրը՝ ասելով, որ նոր հաղորդում են ունենալու՝ հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է, որ դա վարի Պետրոս Ղազարյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3990 | 0