Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Երբ տարիքը կարևոր չէ. 34-ամյա Լյուն հռչակվեց աշխարհի չեմպիոն` ռեկորդով

19:00, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Երբ տարիքը կարևոր չէ. 34-ամյա Լյուն հռչակվեց աշխարհի չեմպիոն` ռեկորդով

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտած 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում 0 ստանալուց հետո հրաժարվեց շարունակել պայքարը հրում վարժությունում։

81 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Չինաստանը ներկայացնող անվանի ծանրորդ Լյու Քսյաոջունը։ Նա, պոկելով 172 կգ և հրելով 202 կգ, երկամարտում գրանցեց 374 կգ արդյունք։ Թեև պոկում և հրում վարժություններում նա նվաճեց արծաթե մեդալներ, երկամարտի իր արդյունքով Լյուն հռչակվեց աշխարհի չեմպիոն և սահմանեց երկամարտի աշխարհի ռեկորդ։

Արծաթե մեդալ նվաճեց եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Էհաբը՝ երկամարտի 373 կգ արդյունքով։ Պոկում վարժությունում Մուհամեդը սահմանեց աշխարհի նոր ռեկորդ` 173 կգ։ Բրոնզե մեդալ նվաճեց Չինաստանի մյուս ներկայացուցիչը՝ 20-ամյա Լի Դայինը՝ երկամարտի 372 կգ արդյունքով։ Լին սահմանեց 4 ռեկորդ՝ հրում վարժության մեծահասակների ռեկորդ՝ 204 կգ, և երիտասարդների պուկում վարժության՝ 168 կգ, հրում վարժության 204 կգ և երկամարտի 372 կգ ռեկորդներ։

| | |
3689 | 0
Facebook