Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Զարգացում՝ Մարտի 1-ի գործով». Վահե Գրիգորյան

17:45, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
«Զարգացում՝ Մարտի 1-ի գործով». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի գործով զարգացում․ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը։

18/10/2018թ-ին հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության յուրացման մեղադրանքի-կասկածի հիմքով կալանքը կիրառվել էր անհիմն՝ նրա անձնական ազատության իրավունքի խախտմամբ (հղումը կտեղադրեմ քոմենթում)։

02/11/2018թ-ին ՄԻԵԴ-ը տեղեկացրել է պրն Ոսկերչյանի փաստաբան պրն Մուշեղ Շուշանյանին, որ 16/10/2018թ-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի 2-րդ գործը, որն արդեն վերաբերում է պրն Ոսկերչյանի դեմ մեղադրանքի գործով դատաքննությանը և դրա արդյունքում նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելուն՝ «իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու համար»։ Այս գործի փաստերի շարադրանքին կարող եք ծանոթանալ կից հղումով։

Սա 1-ին գործն է և 1-ին անգամն է մարտիմեկյան «արդարադատության» առնչությամբ ՄԻԵԴ կողմից քննվող գործերի ողջ համատեքստում, որ ՄԻԵԴ-ը գործի քննության մեջ ներառել է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18 հոդվածի վերաբերյալ հարցադրում։ Այս հոդվածն իր մեկնաբանության և կիրառման ողջ իմաստով վերաբերել է քաղաքական հետապնդումների արգելքին։ Այլ խոսքով, եթե ՄԻԵԴ նախկինում քննության հարցադրումներից, ինչպես և արդեն իսկ կայացրած Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով իրավական դիրքորոշումներից անուղղակիորեն, հիմա այլևս մարտիմեկյան հետապնդումների ողջ համատեքստի նկատմամբ քննությունն իրականացնելու է նաև քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումների արգելքի խախտման վերաբերյալ։

Սա շրջադարձային կետ է մարտիմեկյան համատեքստին առնչվող բոլոր գործերի խմբի համար և միջազգային և ներհայաստանյան դատարաններում և այլ վարույթներում։ ՄԻԵԿ 18 հոդվածով նախատեսված խախտման ճանաչմամբ հայաստանյան ատյաններում քաղաքական հետապնդումների բացառման կանոնի հիմքով մարտիմեկյան գործի ամբողջական վերաքննությունը միջազգային իրավունքի թելադրանք է դառնալու՝ այս համատեքստին վերաբերող բոլոր քրեական գործերը վերաբացելու և վերաքննելու հրամայականով»։

| | |
5080 | 0