Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Լեռնային Ղարաբաղի և մյուս հակամարտություններն իրենց լուծմանն են սպասում: Թուրքիան կողմ է այդ խնդիրների խաղաղ կարգավորմանը»,- նրա խոսքն է մեջբերում Anadolu-ն:
Չավուշօղլուն նշել է, որ «չնայած նրան, որ Թուրքիան գտնվում է աշխարհքաղաքական առումով բարդ տարածաշրջանում, նրան հաջողվում է կայունություն և տնտեսական զարգացում ապահովել»: