Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Շախմատ. Դանիելյանը շարունակում է պայքարը, Մկրտչյանը պարտվեց

16:55, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Շախմատ. Դանիելյանը շարունակում է պայքարը, Մկրտչյանը պարտվեց

Խանտի Մանսիյսկում մեկնարկեց աշխարհի կանանց առաջնությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: Յուրաքանչյուր մրցախաղ բաղկացած է 2 դասական պարտիայից: 1-1 հաշվի դեպքում նշանակվում է թայ-բրեյք՝ արագ շախմատի կանոններով, իսկ հարկ եղած դեպքում նաև կայծակնային շախմատի կանոններով: Երեկ տեղի ունեցան առաջին փուլի առաջին պարտիաները: Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հոան Թան Թրանի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը կրկին սև խաղաքարերով պարտվեց աշխարհի կանանց նախկին չեմպիոն Աննա Ուշենինային: Պատասխան խաղերում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Հոան Թան Թրանի հետ և այս զույգի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք թայ-բրեյքում: Լիլիթ Մկրտչյանը 2-րդ պարտիայում ուներ որոշակի առավելություն Աննա Ուշենինայի նկատմամբ, սակայն չկարողացավ իրացնել առավելությունը, պարտիան ավարտվեց հաշտությամբ, իսկ Լիլիթը դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին պարտիայում պարտություն էր կրել:

| | |
1947 | 0
Facebook