Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ե՞րբ են բարձրանալու ուսուցիչների և դասախոսների աշխատավարձերը

15:50, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
«Ե՞րբ են բարձրանալու ուսուցիչների և դասախոսների աշխատավարձերը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, դիմելով ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին,

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց. «Ե՞րբ են բարձրանալու մանկավարժների ու դասախոսների աշխատավարձերը»:

«Աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ վարչապետը վերջին ելույթում նշեց, որ եկամտահարկի նվազեցման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների և գիտնականների գծով այս պահին չունենք: Նշեմ նաև, որ այսօր օպտիմալացումների ու արդյունավետության բարձրացման խնդիր ունենք»,- ասաց Հարությունյանը:

9900 | 2
Facebook