Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լրագրողն ուղիղ եթերում Թրամփին «ռասիստ խոզ» է անվանել

15:25, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Լրագրողն ուղիղ եթերում Թրամփին «ռասիստ խոզ» է անվանել

CNN-ի հաղորդավարուհի Աննա Նավարոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղիղ եթերում «ռասիստ խոզ» է անվանել: Լրագրողն իր գործընկերների հետ քննարկել է ԱՄՆ նախագահի միգրացիոն քաղաքականությունը:

Մյուս հաղորդավարը փորձել է խուսափել երկրի ղեկավարի գործողությունների քննարկումից, իսկ նրա ընդդիմախոսը բավականին կոշտ քննադատել է Թրամփին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփի հասցեին վիրավորանք է հնչում եթերում. ավելի վաղ CNN-ը ստիպված է եղել ընդհատել երգչուհի Մադոննային, ով ոչ ցենզուրային խոսքեր է ասել ԱՄՆ նախագահի հասցեին:

Լրագրողն ուղիղ եթերում Թրամփին «ռասիստ խոզ» է անվանել
9279 | 0
Facebook