Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա իմ առաջին փորձն էր Հայաստանում». Ալան Պարիս

02:10, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Սա իմ առաջին փորձն էր Հայաստանում». Ալան Պարիս

Ֆրանսիացի դիրիժոր Ալան Պարիսը, ով մեր երկրում էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով, հիացած է հայ երաժիշտների պրոֆեսիոնալիզմով: Դիրիժորը նոյեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ղեկավարել է Կամերային նվագախմբի համերգը՝ ներկայացնելով Ռուսելի, Բրիթենի, Վիսմերի, Գրիգի ստեղծագործությունները:

Ալան Պարիսը փաստել է՝ Կամերային նվագախումբը շատ լավ կոլեկտիվ է և շատ հետաքրքիր էր աշխատել երաժիշտների հետ:

«Սա իմ առաջին փորձն էր Հայաստանում աշխատել հայ երաժիշտների հետ: Բեյրութում արդեն հասցրել եմ հայերի հետ աշխատել: Ես բարձր եմ գնահատում նրանց պրոֆեսիոնալիզմը, նրանք լսում էին միմյանց և դիրիժորի դիտողությունները: Դա շատ կարևոր է: Ծրագիրը նոր էր նրանց համար, և նրանք հաջողեցին»,- նշել է Պարիսը:

Հավելենք, որ ֆրանսիացի դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ Ալան Պարիսը 1968-ին առաջին մրցանակի է արժանացել երիտասարդ դիրիժորների International Besançon Competition-ում: Աշխատել է խոշոր ֆրանսիական նվագախմբերի հետ:

| | |
1986 | 0
Facebook