Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Երևույթը տարօրինակ է». Անահիտ Բախշյան

14:15, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
«Երևույթը տարօրինակ է». Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, տեղյա՞կ եք արդյոք, որ նոյեմբերի 13-ին Երևանի թ. 104 դպրոցի տնօրենի ընտրության մրցույթն է, որին մասնակցելու են նաև առնվազն 3 գործող՝ Երևանի թ.124, թ.17 և Հրազդանի թ.3 դպրոցների տնօրեններ: Իհարկե ոչ մի իրավական նորմով նրանց այս մրցույթին մասնակցելու իրավունքը չի սահմանափակվում, բայց երևույթը տարօրինակ է, հետաքրքիր է, ինչո՞ւ են նրանք թողնում իրենց գործող պաշտոնն ու ձգտում նոր տեղում հաստատվել: Չէ՞ որ նրանք իրենց դպրոցներում ընտրվելիս ներկայացրել են տվյալ դպրոցի զարգացման ծրագիր ու պարտավորվել են դրանք կյանքի կոչել: Արդյո՞ք այնտեղ հաջողություն գրանցել են, որքանո՞վ են իրականացրել իրենց պաշտպանած ծրագրերը, թե՝ ոչ ու ի՞նչ հիմնավորմամբ են որոշել հերթական դպրոցում փորձարկել իրենց կարողությունները: Իմ կարծիքով թ.104 դպրոցի կառավարման խորհուրդը պետք է շատ զգույշ լինի ու գործի միայն իրենց դպրոցի շահերից ելնելով, դրա համար կարող է տալ այս հարցը՝ ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացրել:
     Այս հարցը շատ կարևոր է, որ տրվի նաև քաղաքապետարանի կրթության վարչության պետին, ի՞նչ վիճակում են Երևանի թ.124 և թ.17 դպրոցները, ինչպե՞ս են նրանք կառավարել այդ դպրոցներում, հաջողե՞լ, թե՝ տապալել են: Այս երևույթը նոր է ու շատ տարօրինակ:Պետք է հասկանալ»:

| | |
6687 | 0