Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք կշրջանցենք ամերիկյան պատժամիջոցները». Իրանի նախագահ

13:00, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
«Մենք կշրջանցենք ամերիկյան պատժամիջոցները». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Press TV-ի եթերում հայտարարել է, որ Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցներն ու ԱՄՆ-ին կստիպի զղջալ:

«Միասնությամբ և համատեղ ջանքերով կշրջանցենք ամերիկյան պատժամիջոցները, ԱՄՆ-ին կստիպենք զղջալ: Մենք օտարերկրյա ներդրումներ կներգրավվենք մեր երկիր... Կթարմացնենք տնտեսական զարգացման ուղին»,- ասել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015թ. համաձայնության արդյունքում: Ողջ Իրանի տարածքում զանգվածային ցույցեր էին սկսվել:

Հավելենք, որ պատժամիջոցները կանդրադառնան ոչ միայն Իրանի, այլ նաև Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների և ընկերությունների վրա:

8805 | 1
Facebook