Խնդրում ենք սպասել...
Telegram PK
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը՝ առանձին ցուցակով ընտրություններին գնալու մասին

13:10, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Էդմոն Մարուքյանը՝ առանձին ցուցակով ընտրություններին գնալու մասին

««Լուսավոր Հայաստանը» դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, սեփական ցուցակով»,- այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ցուցակում ընդգրկված կլինեն տարբեր քաղաքացիական խմբերից և կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն հանրապետության 13 ընտրական տարածքներում: ««Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումներց հետո որոշում ենք կայացրել առաձին մասնակցել: Մենք գտնում ենք, որ սա լավագույն տարբերակն էր: Մենք շարժվում ենք առաջ: Սա զրոյական վիճակ է և քաղաքական ուժերի համար հնարավորություն՝ այս իրավիճակում մասնակցելու և ծրագրեր ներկայացնելու: Մենք քննարկում ենք ունեցել և՛ Ընտրական օրենսգիրքը ընդունելուց առաջ, և՛ հին ԸՕ-ն ուժի մեջ մնալուց հետո: Բնականաբար, և՛ հին ԸՕ-ն ուժի մեջ մնալու հագամանքը, և՛ ռեյտինգային ընտրակարգն ուժի մեջ մնալու հանգամանքը, մեր որոշման վրա ունեցել են իրենց ազդեցությունը, որովհետև երկրում նոր իրավիճակ է քաղաքական առումով, ընտրություններին մասնկացել-չմասնակցելու, տարբեր ֆորմատներ ընտրելու առումով: Այս առումով լավագույն տարբերակը սա էր: Մյուս կողմից, մենք կարծում ենք, որ մեր համագործակցության հնարավորությունները ՔՊ-ի կամ «Իմ քայլը» դաշինքի և «Հանրապետութուն» կուսակցության հետ սպառված չէ և ապագայում նման հնարավորությունների դեպքերում, ի շահ մեր երկրի և ՀՀ քաղաքացիների, նման համագործակցություններ հնարավոր են»,- պարզաբանել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

| | |
2152 | 0