Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Եթե պետությունը ձեզ չվերահսկի, դուք մեզ կխեղդեք». Աղազարյանը՝ ՀԷՑ-ի պաշտոնյային

14:05, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
«Եթե պետությունը ձեզ չվերահսկի, դուք մեզ կխեղդեք». Աղազարյանը՝ ՀԷՑ-ի պաշտոնյային

ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքվեց. «Գնում եք 21 դրամով, վաճառում՝ 41-ով. ձեր կորուստը 21-ի վրա՞ եք հաշվում, թե՞ 41-ի»:

«Աղյուսակում երևում է, որ 11.6 դրամ մեր սակագնային մարժայի մասում 2.81 դրամ կորուստներն են կազմում, որը կազմում է էլէներգիայի գնման քանակի 11.03 տոկոսը»,- ասաց Հարությունյանը:

Աղազարյանը շարունակեց. «Ներդրումը խի՞ չեք ձեր շահույթից տանում, այլ ներառում եք սակագնի մեջ»:

«Սահմանված է կանոն՝ ինչ ձևով պետք է փոխհատուցվի, իսկ դա փոխհատուցվում է վաճառքից»,- արձագանքեց ՀԷՑ պաշտոնյան: «Եթե պետությունը ձեզ վերահսկողություն չանի, դուք մեզ կխեղդեք, քանի որ դուք բնական մոնոպոլիա եք համարվում: Նպատակահարմար չի լինի՞, որ ձեր աշխատավարձերի բացարձակ չափը համեմատելի լինի պետական նախարարությունների աշխատավարձերի բացարձակ չափի հետ, ինչքան ուզում եք ավել տաք, տվեք ձեր շահույթից»,- ասաց Աղազարյանը: Հարությունյանն արձագանքեց, որ հենց այդ տրամաբանությունն է դրված աշխատանքի հիմքում:

| | |
2607 | 0