Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

Այսօր Զինված ուժերում նշվում է Հետախույզի օրը

13:30, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Այսօր Զինված ուժերում նշվում է Հետախույզի օրը

Այսօր` նոյեմբերի 5-ին, նշվում է Հետախույզի օրը: Զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումներն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ: Արցախյան հերոսամարտի տարիներին հետախուզության ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը:

Հետախույզի համար չկան կատարելագործման հասնելու վերջնական չափորոշիչներ, հետևաբար` նրանց համար չկան անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ:

Հետախույզի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը. «Այսօր հայկական բանակի այն ստորաբաժանման օրն է, ովքեր առաջադրանքի գնալուց միշտ մեկ փամփուշտ իրենց համար են պահում և պատրաստ գնում են կյանքի և մահվան կռվի:

Նրանց անունները մենք չենք իմանում, նրանց դեմքերը ցույց չեն տալիս, նրանց կատարածի մասին շատ դեպքերում 2-3 հոգի է իմանում, բայց նրանք մեր հետախույզներն են, ովքեր նույնիսկ թշնամու թիկունքում իրենց վստահ են զգում:

Տարիներ շարունակ կատարելագործվել է հայոց բանակի հետախույզի դպրոցն ու մեծ ազդեցությունն է ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի վրա: Թշնամին շատ անգամներ է հաշվի նստել մեր հետախույզների կատարած գործողությունների հետ:

Տոնդ շնորհավոʹր, անգերազանցելի հայ հետախույզ»:

| | |
1572 | 0