Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Թրամփը Սաուդյան Արաբիային մեղադրել է ամերիկյան զենքը հմտորեն չօգտագործելու համար

12:05, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփը Սաուդյան Արաբիային մեղադրել է ամերիկյան զենքը հմտորեն չօգտագործելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում ամերիկյան զենքը հմտորեն չօգտագործելու համար:

Թրամփը Axios-ի հետ զրույցում սարսափելի է անվանել Եմենում երեխաների տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ արաբական կոալիցիայի հասցրած ավիահարվածը:

Օգոստոսի սկզբին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան ավիահարված էր հասցրել Եմենի հյուսիսում գտնվող Դահյան շրջանում երեխաների տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ, ինչի հետևանքով, ըստ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի, 50 մարդ էր զոհվել, մեծ մասը՝ երեխաներ:

«Այն ինչ տեղի ունեցավ Եմենում, սարսափելի է... Արդյոք դա ինձ անհանգստացնո՞ւմ է: Դա բավարար ուժեղ արտահայտություն չէ (թե ինչ եմ ես զգում): Նրանք մարդիկ են, ովքեր պարզապես չգիտեն զենքի հետ վարվելու ձևը»,- ասել է Թրամփը:

«Ուշադիր հետևում ենք Եմենի իրավիճակին: Ամենասարսափելի վայրն է երկրի երեսին...Ես կխոսեմ Սաուդյան Արաբիայի հետ»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

| | |
3765 | 1