Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Քաղաքական առումով շատ կարևոր շաբաթ է». Կարեն Հովհաննիսյան

16:40, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
«Քաղաքական առումով շատ կարևոր շաբաթ է». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի համար այս շաբաթը քաղաքական առումով շատ կարևոր շաբաթ է: Թերևս վերջնականապես կպարզվի, թե որ քաղաքական, հասարակական գործիչը, որ քաղաքական թիմում է լինելու: Համաժողովրդական շարժման արդյունքում մենք ունենք համապետական ընտրություն: Հեղափոխությունը և խորհրդարանական ընտրությունների արդյունքները դնել նույն նժարին, կարծում եմ` նշանակում է քաղաքականությունից ոչինչ չհասկանալ:
     Այս ընտրությունների ֆավորիտ համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ «Իմ քայլը» դաշինքն անշուշտ Նիկոլ Փաշինյանի բարձր ռեյտինգի արդյունքում գրանցելու է բարձր ցուցանիշ, սակայն այստեղ պետք է ուշադրություն դարձնել, թեʹ ցուցակին, թեʹ ռեյտինգայինով առաջադրվող թեկնածուներին: Եվ ընդհանրապես հենց ռեյտինգայինն եմ համարում յուրաքանչյուր կուսակցության հաջողություն և ձախողում:
     Չնայած իմ ուսումնասիրվող երկրների (Քրդստան և Թուրքիա) բոլոր ընտրությունների արդյունքները ճշգրիտ կանխատեսել եմ, բայց զերծ կմնամ այս անգամ որևէ կանխատեսում անելուց, քանի դեռ չեն ձևավորվել թիմերը, ծրագրերը և, իհարկե, ակնհայտ չեն դարձել ֆավորիտ դեմքերը:
     Հաջողություն եմ մաղթում հանուն Հայաստանի լավ ապագայի ազնիվ պայքարի մարտիկներին և բոլոր այն ահնատներին, ովքեր պատրաստվում են իրական ծրագրերով ԱԺ գնալու համար պայքարի մեջ մտնել...»:

| | |
1580 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am