Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի և բանակում սննդի ապահովման խնդիրների մասին

11:15, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի և բանակում սննդի ապահովման խնդիրների մասին

Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին Արցախում էր, Բակո Սահակյանի հետ միասին այցելել է սահմանագիծ: ԱՀ հեռուստատեսության եթերում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսել է սահմանին տիրող իրավիճակի մասին. «Ըստ էության, այդ խախտումները նպատակային չեն, այսինքն՝ կրակոցներ հնչում են, բայց քանակով փոքր են, չնայած առանձին օրերին որոշակի տատանումներ լինում են: Ընդհանուր առմամբ, պայմանավորվածությունները, կարելի է ասել, պահպանվում են»: Անդրադառնալով բանակում սննդի ապահովման հետ կապված հարցին՝ Փաշինյանն ասել է, որ գործող համակարգը չի գոհացնում ոչ մեկին: «Հույս ունենք, որ առաջարկվող ու քննարկվող մեխանիզմներով պիլոտային ծրագիր կիրականացնենք՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է այն արդյունավետ»:

| | |
2150 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am