Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է

11:05, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է

Վանուշ Խանամիրյանը մեկն էր այն քչերից, ում մեծությունը մեր ժողովուրդն ընդունում էր անվերապահորեն: Խանամիրյանն իր վառ տաղանդով, անմնացորդ նվիրումով ու անսպառ էներգիայով աշխարհի համար բացահայտեց հայկական պարարվեստը, այն դարձրեց ճանաչելի ու գնահատված:

Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է

Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, նույն թվականին կատարել է առաջին գլխավոր դերը՝«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ։ Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։ Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն։ 2000 թվականից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը։ 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը:

Մեծ արվեստագետը կյանքից հեռացավ 2011թ-ի հոկտեմբերի 5-ին:

Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է

| | |
1488 | 0