Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խորացավ անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ». Ոսկան Սարգսյան

10:40, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
«Խորացավ անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց: Հասարակության մեջ ավելի խորացավ անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ: Նախաքննության նյութերին անտեղյակ, իրավական գիտելիքներ չունեցող քաղաքացիները չգիտեն` ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի ներկայացրած միջնորդությունը հիմնազո՞ւրկ էր, թե՞ կալանքի միջնորդությունը քննած դատավորն էր հին, նախահեղափոխական Հայաստանից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով խորհուրդ է տրվում կալանքը` որպես խափանման միջոց սակավ դեպքերում կիրառել, քանզի անազատության մեջ գտնվելով` քրեական գործով մեղադրյալը զրկվում է իր պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու հնարավորություններից: Ես չգիտեմ` Հայաստանի քննիչները ոչ արհեստավա՞րժ են, թե` դատավորներն` անարդա՞ր, միգուցե սա հասարակությանը ներկայացվող ձրի թատրոն է` նախապես մշակված սցենարով: Կյանքը ցույց կտա»:

7778 | 13
Facebook