Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Սա մի թեմա է, որը շարունակում ենք անտեսել, իբր չկա». Ստյոպա Սաֆարյան

03:10, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
«Սա մի թեմա է, որը շարունակում ենք անտեսել, իբր չկա». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա վերջին օրերի հայտնի տեսանյութի նկարն է, որը շատ զարմանալիորեն տարածում է Հայոց ազգային դաշինք անվանումով էջ: Հատուկ այսպես եմ արձագանքում դրան, որովհետև այդ տեսանյութը չարժե, որ ոչ ես տարածեմ, ոչ էլ ուրիշը:

Սկզբում մտածեցի, թե հումորային մի բան է, բայց ամեն ինչ ավելի դաժան է, երբ նյարդերդ հավաքելով մինչև վերջ լսում ես: Իրականում ինքս ինձ համար առանձնացրի մի բան. տարբեր պատճառներով /բացատրելի ու անբացատրելի/ Հայաստանը լքած իր նման շատերի ուշքն ու միտքը Հայաստանը չէ, որքան էլ անընդհատ Հայաստանի անունն են տալիս: Այլևս չեմ հավատում, որ այս կատեգորիան ցավում է հայրենիքի համար: ԼԳԲՏ, ԱԼՃԿ-ն, ՊՊԾԿ թեմաները, մեր հայրենակցի անթույլատրելի հռետորաբանությունը, գժականը մի կողմ թողած, մի կողմ դրած նաև այն, որ Նիկոլ Փաշինայնը ոչ պատրաստվում է երկրում ԼԳԲՏ շքերթ կազմակերպել կամ թույլատրել, ոչ էլ հայտարարել է Հայաստանը Եվրոպա տանելու մասին, այս ընկերը մի բան շատ հստակ է ասում՝ Նիկոլ Փաշինյան, որ գնաս Եվրոպա, մեզ՝ 3 միլիոնիս, որ Ռուսաստանում ապրում ենք, ի՞նչ ես անելու....

Այսինքն, վախենում է իր ասած մատուշկայի ամուսինը՝ պապան դրանից ջղայնանա ու իրենց վտարի, հետապնդի: Եթե պապան այդքան դաժան ու անմարդկային է, չես հասկանում՝ ինչո՞ւ են այդ պապայի ցավը տանում, ոտքերի ջուրը խմում, իսկ իրենց հայրենիքինը՝ ոչ: Բացի այն, որ այս մարդու խոսքում էլ ակնհայտ էր, որ իր հայրենիքը Ռուսաստանն է /իր իրավունքն է/, նաև մի բան էլ ուզում է, որ Հայաստանը ուղղակի ստրուկի կարգավիակում լինի, հնազանդ անի ամեն ինչ, ինչ տարբեր մայրաքաղաքներից պապաներ-մամաներ կասեն, միայն թե իրենց վիճակը Ռուսաստանում կամ տվյալ երկրում ավելի լավ լինի...

Հիշում եք՝ նաև Ռուսաստանում ապրող ու աշխատող մեր եղբայրների ու քույրերի թեմայով ահաբեկելով Հայաստանին մտցրեցին ԵՏՄ: Սա մի թեմա է, որը շարունակում ենք անտեսել, իբր չկա: Մինչդեռ այն կա: Այն շատ խոշոր մի բանի մասին է. ի վերջո՝ ո՞րն է Հայոց ներկայիս պետականության իմաստը, առաքելությունը՝ Սփյուռքին անընդհատ նորանոր կադրերով հարստացնելն ու հետո նրանց օրակարգը սպասարկել, նրանց շահերն առաջնայնություն հռչակելը, թե՞ հակառակը կամ մեկ ուրիշ բան....

Ես էլ Ռուսաստանում ապրող քույրեր ու եղբայրներ ունեմ: Նրանցից ոչ մեկ այս ընթացքում նման բան չի պահանջել ինձանից՝ որպես քաղաքական գործիչ, Հայաստանից: Այդպես չեն պահանջել շատերի եղբայրներն ու քույրերը նույնպես, որոնք պետք եկած ժամանակ էլ օգնում են: Այ նրանց համար Հայաստանը հայրենիք է: Բայց այս խավը կա՝ մեկը վարձով ու դեպորտի վտանգի տակ, մյուսը՝ խոշոր բիզնեսով ու խլելու վտանգի տակ, մյուսը՝ վարձատրված նման բան ասելու....

Ամեն նման մանր մեծ առիթներով բախվում ենք այդպես էլ չորոշակիացված խնդրին՝ մեր պետականության միսիային, այդ կոնտեքստում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, օրակարգին, փոգործակցության բանաձևին: Հավատացեք, նմանատիպ հարց կա նաև Հայաստան-Արցախ առանցքով: Կարող ենք դա էլ չտեսնելու տալ, բայց ժամանակ առ ժամանակ այդ անորոշությունը պայթում է»:

| | |
4735 | 2