Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Բացահայտ ապատեղեկատվություն է». Արագածոտնի մարզպետ

21:15, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
«Բացահայտ ապատեղեկատվություն է». Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում:

Այս թեմային անդրադարձել էինք և չէի անդրադառնա այս հրապարակմանը, եթե չլիներ այսպիսի բացահայտ ապատեղեկատվություն: Այս լրատվամիջոցը «Ինչպես է Արագածոտնի նորանշանակ մարզպետը յուրացնում համայնքային բյուջեն» վերնագրով նյութ է հրապարակել:

Երկու պարզաբանում.

1. Մարզպետարանի բյուջեն բացարձակապես ոչ մի կապ չունի համայնքային բյուջեի հետ: Մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձի, գործուղման կամ ցանկացած այլ ծախս չի կարող կատարվել ու չի կատարվում համայնքային բյուջեից: ՀՀ պետական բյուջեից էլ մեր լրացուցիչ աշխատելու հետ կապված ոչ մի դրամ լրացուցիչ գումար չի հատկացվել:

2. Յուրացումը ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի արարք է: Իբր յուրացման գործողություն ինձ վերագրող լրատվամիջոցը հենց այդ հոդվածում գրել է. «Այնուամենայնիվ, նշենք, որ սրանով որևէ օրենք չի խախտվում, և ամեն բան արվում է օրենքի սահմաններում»: Նաև այս մասով այս լրատվամիջոցը ոչ բարոյական, ոչ իրավական հարթակներում չի կարող պատասխան տալ:

Հոդվածի մնացած հատվածին անդրադառնալու կարիք չկա, քանի որ արդեն իսկ դրան անդրադարձել ենք երկու օր առաջ:

Իսկ թե ինչ նպատակով է այս ապատեղեկատվությունը տարածվել՝ թողնում եմ ամեն մեկի ենթադրությանը»:

| | |
6790 | 0
Facebook
COMMENT.am