Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Իզաբելլա Յայլյանը 9-րդն է աշխարհում

18:20, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
Իզաբելլա Յայլյանը 9-րդն է աշխարհում

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից առաջինը պայքարի մեջ մտավ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Մեր ծանրորդուհին, պոկելով 95 և հրելով 115 կգ, երկամարտում գրանցեց 210 կգ արդյունք և զբաղեցրեց 9-րդ տեղը։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Թայվանի ներկայացուցիչ Սին Ջուն Կոն՝ երկամարտի 237 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց չին Չեն Գիմինը՝ երկամարտի 231 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Լատվիան ներկայացնող Ռեբեկա Կոհան՝ երկամարտի 227 կգ արդյունքով։

Նոր քաշային կարգերի հետ կապված սահմանվում են նոր ռեկորդներ։ Այսպես Սին Ջուն Կոն, պոկելով 105 կգ, սահմանեց պոկում վարժության մեծահասակների ռեկորդ ինչպես նաև երկամարտի մեծահասակների ռեկորդ։ Հրում վարժության մեծահասակների ռեկորդ սահմանեց Չինաստանը ներկայացնող Չեն Գիմինը։ Լատվիացի Ռեբեկա Կոհան, իր հերթին, երիտասարդների 3 ռեկորդ սահմանեց՝ պոկում, հրում և երկամարտ։

| | |
1892 | 0