Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է ուկրաինուհի ակտիվիստ Եկատերինա Գանձյուկն, ում վրա ծծմբաթթու էին լցրել

17:05, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
Մահացել է ուկրաինուհի ակտիվիստ Եկատերինա Գանձյուկն, ում վրա ծծմբաթթու էին լցրել

Ուկրաինայի Խերսոն քաղաքի քաղխորհրդի անդամ, ակտիվիստ Եկատերինա Գանձյուկն, ում վրա թթու էին լցրել, մահացել է հիվանդանոցում: Հուլիսի 31-ին ոստիկանությունը հայտնել էր, որ անհայտ անձը ծծմբաթթու է լցրել կնոջ վրա՝ այրելով նրա մարմնի 35%-ը: Այս գործով ձերբակալվել է 4 կասկածյալ:

«Կատյան մահացավ, մանրամասներն՝ ավելի ուշ: Խնդրում ենք չանհանգստացնել հարազատներին: Ընկերները մի քանի օրվա ընթացքում կներկայացնեն մանրամասները»,- ասված է նրա անունից բացված ֆեյսբուքյան էջում: Ըստ նախնական տվյալների՝ մահը վրա է հասել թրոմբի պոկվելու հետևանքով անոթների խցանման պատճառով:

Ուկրաինայի ռադայի պատգամավոր Ելենա Սոտնիկն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եկատերինա Գանձյուկն այլևս չկա: Սա սարսափելի պատմություն է ու դատավճիռ՝ ամբողջ համակարգին: Կատյայի սպանողներին չեն գտել ու չեն պատժել»:

Գանձյուկն աչքի էր ընկնում ռուսամետ անջատողականների դեմ պայքարով:

13880 | 0
Facebook