Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Ձեր դեմ հսկայական ուժ է աշխատում կեղծիքներ լցնելով, դուք էլ մի ավելացեք իրենց». Աշոտ Ասատրյան

15:30, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
«Ձեր դեմ հսկայական ուժ է աշխատում կեղծիքներ լցնելով, դուք էլ մի ավելացեք իրենց». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ դարձած ՀՀԿ-ականների և ուղղաթիռով ճամփորդությունների մասին նյութերից արդեն ժողովուրդս ալերգիա է ստացել։ Ու թքած, որ այդ բոլոր նյութերը հերքվում են ու իրենցից զուտ փորձնական և տրամադրություն ստուգող գործիք են ներկայացնում, բայց մարդիկ ակտիվ քննարկում և ներվայնանում են այդ դեպքերից։

Չնայած այն հանգամանքին, որ դեռ երևի չի գտնվել այդ գոնե մեկ ՀՀԿ-ականը, ով իրեն կորցրած ոչխարի նման վազել ու ընկել է կանաչ դաշտը՝ ՔՊ կուսակցություն, չնայած դեռ որևէ մեկը չի նկատել, թե ինչպես են ամեն օր 10-15 կմ թռնում պետական ուղղաթիռները, բայց դե դա մեզ հո չի խանգարում, որ նման թեմաների վրա անիմաստ ժամանակ ծախսենք։

Հա ու այնպես չի, որ սրա միակ մեղավորը Փաշինյանին ընդդիմադիր հատվածն է։ Սրա մեջ իրենց մեղքի բաժինը ունեն նաև հենց Փաշինյանի թիմակիցները, որոնք, իմ կարծիքով, սկսել են հին մեթոդներով ժողովրդի տրամադրություն ստուգել։

Ուշքի եկեք, օրը մեկի մասին տեղեկություն տարածելու ու հերքելու ընթացքում կամաց-կամաց կորչում է որոշակի քանակությամբ վստահություն։ Նյութը կարդացած 100 անձից երևի միայն 50 հոգին է հետագա հերքումը կարդում, դե իմացեք, որ մնացած 50-ի մոտ տպավորովում է կեղծ տեղեկությունը։ Հաշվի առեք, որ ձեր դեմ հսկայական ուժ է աշխատում կեղծիքներ լցնելով, դուք էլ մի ավելացեք իրենց»։

| | |
4642 | 0