Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«ՔՊ-ն հանցավոր միավորում չի, որ նրան անդամագրվելը պախարակվի». Դավիթ Սանասարյան

13:30, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
«ՔՊ-ն հանցավոր միավորում չի, որ նրան անդամագրվելը պախարակվի». Դավիթ Սանասարյան

Պետական Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չի, որ նրան անդամագրվելը պախարակվի։

Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով պետք է չափել տվյալ ուժին, և մեզնից մեծ ուժ է պահանջվելու, որ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող ուժը շարունակի մնալ հաշվետու ժողովրդին։

ՔՊ-ում են հիմնականում մեր էն ընկերները, ովքեր ՀՀԿ-ի դեմ կռիվ են տվել ու հիմա կռիվ են տալիս, որ ՀՀԿ-ի քանդած Հայաստանը ոտքի հանեն։

Ես քննադատությունից չեմ վախենում, բայց զայրացնում են նրանք, ովքեր տարիներ շարունակ ՀՀԿ-ի թուրը պաչել են փակ տարածքներում ու էսօր ինձ մեղադրում են ճամբարափոխության մեջ։ Նոր՝ քաղաքացու իշխանության ճամբարը ստեղծելու հիմքերում մեղմ ասած կանգնած եմ եղել, հիմա շարունակում եմ ծառայել քաղաքացու ճամբարին, անում եմ ու անելու եմ դա մեծ նվիրումով ու ես իմ տեղում եմ'։

Անկախ ամենից՝ սիրում եմ բոլորիդ, ծառայել, ծառայում եմ ու ծառայելու եմ միմիայն Հայաստանի Հանրապետությանը

| | |
2844 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Ashot Erkat
Ashot Erkat 16:29, 04.11.2018
Պարոն Սանասարյան Ձեր ղեկավարած կառույցը ինչու՞ չի ստուգում բժշկական կենտրոնները(հիվանդանոցները) , ինչ է նշանակում չունեն զուգարանի թուղթ, տակդիր(պամպերս), օճառ, սովորական հիգիենայի պարագաներ,որտեղ են հատկացվում Պետական Բյուջեի ծախսերը։