Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում ծեծել են Լոս Անջելեսի բնակիչներ Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Կովենին

13:05, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
Երևանում ծեծել են Լոս Անջելեսի բնակիչներ Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Կովենին

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է տվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին գիշերը ժամը 01:20-ի սահմաններում ծեծել են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Լոս Անջելես քաղաքի բնակիչներ, ժամանակավորապես «Մարիոթ» հյուրանոցում բնակվողներ, 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Կովենին: Փաստի ատթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արման Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք դերասաններ են և Հայաստանում նկարահանվում են ինչ-որ ֆիլմում:

| | |
11941 | 0
Facebook