Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Հաշմանդամ դարձած զինվորի տան ջրագիծը կառուցվում է Քուվեյթում ապրող հայուհու նվիրատվության շնորհիվ». Կարեն Հովհաննիսյան

10:30, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
«Հաշմանդամ դարձած զինվորի տան ջրագիծը կառուցվում է Քուվեյթում ապրող հայուհու նվիրատվության շնորհիվ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսեցինք... Վիրավոր և հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքն այսքան տարի խմելու մշտական ջուր չուներ, որի մասին ես իմացա պատահական: Ի դեպ, պետք է ասեմ, որ Հայորդին ամեն ամիս իր զինվորական թոշակի քարտից պարտադիր 1000 դրամ փոխանցում է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին: Մի խոսքով, վիրավոր և հաշմանդամ դարձած Հայորդուն աջակցելու համար դիմեցի Քուվեյթում բնակվող չքնաղ Հայուհուն, ով էլ՝ ծանոթանալով իրավիճակին, պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել ջրագծի կառուցմանը:
     Տրակտորն արդեն առավոտվանից սկսել է քանդել, Հայորդու ընտանիքի անդամներն էլ բանվորական ուժն է: Վերջին նկարում հեռվում երևացող ծխի մոտից սկսվում է ջրագիծը... Բարի ընթացք բարի գործերին: Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր բարերարին...

| | |
4497 | 0
Facebook