Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական Հաջին քաղաքում ԱՄՆ ավիահարվածներից 15 մարդ է զոհվել

23:00, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Սիրիական Հաջին քաղաքում ԱՄՆ ավիահարվածներից 15 մարդ է զոհվել

Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիան հարձակվել է Դեյր Էզ-Զորի նահանգում խաղաղ սիրիացիների վրա: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

«Դիեր Էզ-Զորի հարավ-արևելյան նահանգում գտնվող Հաջին քաղաքում միջազգային կոալիցիոն ավիացիայի ագրեսիայի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Ikhbariya հեռուստաընկերության հաղորդմամբ` զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են:

SANA գործակալության տեղեկացմամբ, բոլոր մահացածները եղել են Խալիդ Իբն Վալիդ մզկիթի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի խաղաղ բնակիչներ: Հաղորդվել է տասնյակ զոհերի մասին:

Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: Հոկտեմբերի 13-ին և 19-ին SANA գործակալությունը հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, ինչից հետո սիրիական իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել հանցագործների դեմ և դուրս բերել կոալիցիոն ուժերը երկրից, որոնց՝ Սիրիայում գտնվելն անօրինական է:

Պենտագոնի ներկայացուցիչն այդ ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ կոալիցիան չի բացահայտում, թե ինչ զինամթերք է կիրառում Սիրիայում, սակայն նշեց, որ դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

5040 | 1
Facebook