Խնդրում ենք սպասել...
Telegram PK
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ամաչում էի նայել Յուրիկի աչքերին». Արմեն Դարբինյան

21:40, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
«Ամաչում էի նայել Յուրիկի աչքերին». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծանր է գիտակցել որ Յուրիկ Վարդանյանը այլևս չկա,,,, Յուրան իմ սերնդի համար երևի թե առաջին հայորդին էր, ով մարմնավորեց և ցույց տվեց անհնարինին հասնելու Արվեստը,,, Ի դեպ, ԼՂՀ հետագա անկախացումը և Հայի ազատագրումը այդ նույն շարքից էր,,, Խոնարհյալ, շնորհակալություն քեզ, Յուրա՝ Հայի այդ Հսկա Ոգին աշխարհին ներկայացնելու և մեզ արթնացնելու համար,,,,
     98-ին ինձ՝ ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակումով շատ էր ոգևորվել, անմիջապես զանգահարեց և եկավ Հայաստան՝ իր անվերապահ նվիրումը երկիր կառուցելու գործին հաստատելով: Ես առաջարկեցի նրան գլխավորել մեր Օլիմպիական կոմիտեն,,,, Ազնիվ երեխայի պես ուրախացել էր, ծրագրեր էր կազմում՝ հայկական սպորտը վերակենդանացնելու, գրեթե համոզված էի, որ այդպես էլ կլինի,,,, Սակայն վերին իշխանությունում իմ այդ առաջարկը պաշտպանեց միայն Վազգենը, նախագահ Քոչարյանը կտրականապես դեմ էր՝ «երբ մենք ազատագրական պայքար էինք վարում ինքը ամերիկաներում էր» հիմնավորմամբ,,, Ես ու Վազգենը չկարողացանք նրան համոզել,,, Ամաչում էի Յուրայի աչքերին նայել դրանից հետո, չէ՞ որ խոստացել էի,,,,,
     Յուրան դառնացավ, հետ գնաց Նահանգներ, իր այդ դառնությունը դրսևորեց ռեժիմի դեմ ցույցեր կազմակերպելով, հայ համայնքի բողոքը գլխավորելով,,,,,
     Սերժ Սարգսյանի կողմից իշխանության գալուց հետո Յուրային արված բոլոր առաջարկությունները (ներառյալ վերջինը՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու) ընդամենն անհաջող փորձեր էին՝ 98-ի այդ տխմար անհարթությունը հարթելու,,,,,
     Յուրիկ Վարդանյանի փառահեղ և միևնույն ժամանակ ողբերգական ճակատագիրը միշտ պիտի աչքներիս առաջ ունենանք և շատ նրբանկատ լինենք՝ չկոտրելու համար մեր արժանի հայրենակիցների՝ երկրին և պետությանը ծառայելու արդար մղումները,,,,,
     Խոնարհյալ, ներողութուն եմ խնդրում քեզանից, Յուրա ջան՝ որպես պետական պաշտոնյա քո արդար մղումը չառարկայացնելու և որպես հասարակության անդամ՝ քո նկատմամբ վայրի հարձակումները չկանխելու համար,,,,
     Հանգչիր Խաղաղությամբ, Մեծ Հայ,,,,,,,,»։

| | |
10348 | 1