Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Հրապարակում Mercedes-ի հետապնդումն ավարտվել է վրաերթով և մի քանի ավտոմեքենաների ջարդով

20:40, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Հրապարակում Mercedes-ի հետապնդումն ավարտվել է վրաերթով և մի քանի ավտոմեքենաների ջարդով

Այսօր, նոյեմբերի 3-ին վրաերթ ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QM 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փախուստի դիմած Mercedes-ի վարորդն էլ առաջ ընթանալով բախվել է Mercedes մակնիշի 50 UU 051 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ` Mercedes մակնիշի 700 VV 07 համարանիշի ավտոմեքենայի։ Վրաերթ կատարած վարորդը ընթացքում բախվել է նաև Nissan մակնիշի 34 VS 620 համարանիշի, LADA 21114 մակնիշի 34 VR 227 համարանիշի և KIA մակնիշի ավտոմեքենաների։ Արդեն տևական ժամանակ է նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է և Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ փողոցներում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ։ Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Կայքի տեղեկություներով՝ վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև մեկ այլ Opel մակնիշի 35 OG 998 համարանիշի ավտոմեքենա, քանի որ վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել էր այդ ավտոմեքենայի վրա, բախվելով կողային հատվածին։

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ Mercedes-ը հետապնդվելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկել հետոտնին և, դիմելով փախուuտի, դարձել խոշոր ավտովթարի պատճառ։

| | |
24465 | 1