Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան

15:45, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան

Հայտնի բլոգեր և լուսանկարիչ Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ Ադրբեջանում նրա ներկայությունն անցանկալի է: Այս մասին Վառլամովն ասել է РБК-ին:

«Չբացատրեցին, պարզապես ասացին, որ իմ ներկայությունն Ադրբեջանում անցանկալի է: Ինձ տեղափոխեցին արտաքսման սրահ, և ես դեպի Ստամբուլ առաջիկա չվերթի տոմս գնեցի»,- ասել է բլոգերը:

Վառլամովի խոսքով՝ նա չի այցելել Արցախ և մինչ այս ազատ մեկնել է Բաքու: «Վերջին անգամ Բաքվում եղել եմ 2016թ.: Այդ ժամանակ հրապարակումներ եմ արել երկրի մասին, այդ թվում նաև քննադատական»,- հավելել է բլոգերը:

5846 | 1
Facebook