Հայտնի բլոգեր և լուսանկարիչ Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ Ադրբեջանում նրա ներկայությունն անցանկալի է: Այս մասին Վառլամովն ասել է РБК-ին:
«Չբացատրեցին, պարզապես ասացին, որ իմ ներկայությունն Ադրբեջանում անցանկալի է: Ինձ տեղափոխեցին արտաքսման սրահ, և ես դեպի Ստամբուլ առաջիկա չվերթի տոմս գնեցի»,- ասել է բլոգերը:
Վառլամովի խոսքով՝ նա չի այցելել Արցախ և մինչ այս ազատ մեկնել է Բաքու: «Վերջին անգամ Բաքվում եղել եմ 2016թ.: Այդ ժամանակ հրապարակումներ եմ արել երկրի մասին, այդ թվում նաև քննադատական»,- հավելել է բլոգերը: