Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Վրաստանը հրաժարվել է մարիխուանայի մշակման գաղափարից. եկեղեցին դեմ է

15:15, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Վրաստանը հրաժարվել է մարիխուանայի մշակման գաղափարից. եկեղեցին դեմ է

Վրաստանում մարիխուանայի մշակման մասին օրինագիծը հետ է կանչվելու խորհրդարանից: Այս մասին Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ հանդիպումից հետո հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Интерфакс-ը:

«Նախկինում ևս հայտարարել ենք, որ այդ հարցը լայն քննարկման կդրվի և հաշվի կառնվեն եկեղեցու և հանրության կարծիքները»,- ասել է նա:

Ավելի վաղ օրինագծի քննարկումը կասեցվել էր վրաց եկեղեցու կտրուկ արձագանքի և հանրության բողոքներից հետո:

Հիշեցնենք, որ օրինագծի աջակիցներից մեկը՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ մարիխուանայի արտահանումը կօգնի երկրի տնտեսությանը, սակայն եթե եկեղեցին և հանրությունը դեմ են այդ գաղափարին, ապա նրանց դիրքորոշումները հաշվի կառնվեն:

| | |
2721 | 1