Խնդրում ենք սպասել...
Telegram PK
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Բողոքի գիրք

«Աղջիկների հետ մեքենայի մեջ սեքսով են զբաղվում, պլան են քաշում. ներարկիչ ենք հայտնաբերել». բնակչուհին ահազանգում է

16:40, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
«Աղջիկների հետ մեքենայի մեջ սեքսով են զբաղվում, պլան են քաշում. ներարկիչ ենք հայտնաբերել». բնակչուհին ահազանգում է

MAMUL.am լրատվականի խմբագրություն էր զանգահարել Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 47/2 հասցեի բնակչուհի Ա. Հ-ն, ով իր դժգոհությունն էր հայտնում մգեցված ապակիներով մեքենաների՝ բակում ելումուտ անելու, թմրանյութեր օգտագործելու, տարածքն աղտոտելու վերաբերյալ. «Մգեցված ապակիներով տարբեր մեքենաներ, օրը ցերեկով գալիս, կանգնում են սեփական տան մոտ ու ինչ լկտիություն ասես՝ անում են, աղջիկների հետ մեքենայի մեջ բառացիորեն սեքսով են զբաղվում, պլան են քաշում, ներարկիչ ենք հայտնաբերել մի անգամ: 4 տարի է՝ էստեղ ենք ապրում, ամեն օր չէ, բայց այդ պատկերն անընդհատ է»,- ասաց բնակչուհին: «Նախորդ անգամ նույնիսկ ոստիկան էր կանգնել աղջկա հետ, համազգեստը կախել էր, որ չերևա: Ջղայնացա, մարդ ուղարկեց վրես... Կանխում եմ, չեմ թողնում եսիմ ինչ պրոցես լինի, նոր գնամ: Մոտենում եմ, ասում՝ գնացեք էստեղից: Շատերը ներողություն են խնդրում ու շուտ հեռանում... Նույնիսկ քարեր եմ դրել, որ չկանգնեն էդտեղ, ածուխ եմ լցրել տարածքում: Վայրը հարմար է, մի քիչ անտեսված, դրա համար էլ էդտեղ են գալիս»,- նշեց կինը՝ հավելելով, որ հոկտեմբերի 30-ին զանգահարել է ոստիկանություն. «Ասել եմ՝ էսպիսի պետհամարանիշով մեքենան կանգնել է... Բարեհամբույր էր ոստիկանը, ասաց՝ հեսա կզբաղվենք: Մի քիչ հետո զանգեց, ասաց՝ հայտնաբերել ենք, ներողություն են խնդրել: Ասացի՝ ձեզանի՞ց են ներողություն են խնդրել, երբ իմ տան դեմն են խուլիգանություն անում, բա աղբն ո՞վ պետք է հավաքի...»,- դժգոհեց բնակչուհին:

Նա խնդրեց պատկան մարմիններին ուշադրություն դարձնել այս խնդրին՝ հավելելով, որ պատրաստ է օգնել լուսանկարների, տեսանյութերի տրամադրման հարցում:

Լուսանկարները տրամադրել է Ա. Հ-ն
Լուսանկարները տրամադրել է Ա. Հ-ն

| | |
36780 | 11