Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարբի գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

15:05, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Կարբի գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում վայր ընկնելու հետևանքով:
     Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Կարբի գյուղում, վիճաբանության ժամանակ, ոմն Թելման դանակով հարվածել է նրանց՝ պատճառելով վնասվածքներ:
     Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Թելմանը Կարբի գյուղի բնակիչ Թելման Վ-ն է:
     Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նույն օրը կասկածյալը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
     Քննությունը շարունակավում է:

4585 | 1
Facebook