Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Խաչմերուկների վրա խցանումներից խուսափելու միջոց՝ ընդունված քաղաքակիրթ աշխարհում». Նարեկ Սարգսյան

17:05, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
«Խաչմերուկների վրա խցանումներից խուսափելու միջոց՝ ընդունված քաղաքակիրթ աշխարհում». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ մոտ երբ ճանապարհի մի ուղղության վրա կանաչ լույսը փոխվում է կարմիրի, գրեթե նույն պահին մյուս ուղղության կարմիրը դառնում է կանաչ։ Այդ պահին խաչմերուկի մեջտեղի մեքենաները դառնում են խոչընդոտ հատվող ուղղության համար, իսկ փողոցի մեջտեղում հայտնված հետիոտները ստիպված վազում են։ Դեղին լույսը, որ նախատեսված է խաչմերուկը ազատելու համար, փաստացի չի կատարում իր դերը։

Լուծումը ավելի քան պարզ է. երբ մի կողմում կանաչը փոխվում է կարմրի, մյուս կողմում կարմիրը դեռ միառժամանակ չի փոխվում։ Փաստացի երկու ուղղությունների վրա էլ կարմիր լույսն է «իշխում»։ Դա կարող է տևել 5-6 վայրկյանից մինչև 10 և ավելի վայրկյան` կախված փողոցի լայնությունից։ Եթե դանդաղ քայլող տատիկը տվյալ փողոցը կանցնի 15 վայրկյանում, ուրեմն երբ նա ոտքը դնի փողոցին և այդ պահին իր (տատիկի) կանաչը փոխվի կարմիրի, ապա մյուս ուղղության մեքենաների համար լուսացույցը ևս 15 վայրկյան էլ ԴԵՌ պիտի կարմիր ցույց տա, մինչև տատիկը կանցնի փողոցը։
     Կարճ ասած - ամեն մի կարմիր-կանաչ ցիկլի ժամանակ երկու կողմերը միառժամանակ կարմիրի տակ են լինում։

Լուսացույցերի կարգավորման սույն միջոցը, կրկնում եմ, օգտագործվում է քաղաքակիրթ աշխարհի երկրներում։ Ճիշտը սա է։ Սրանով կլուծվ թե՛ հետիոտների, մանավանդ երեխաների և ծերերի ապահովության խնդիրը և թե՛ խաչմերուկների խցանումների խնդիրը, որը Երևանում արդեն դարձել է երթևեկության պրինցիպիալ խնդիր։ Այս խնդրի տեխնիկական լուծումը, իմ կարծիքով չնչին ֆինանսական միջոցներ է պահանջում և կարելի է իրականացնել կարճ ժամկետներում։

Ցավոք ճանապարհային ոստիկանությանը նախկինում ներկայացրվածս առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել։ Բայց քանի որ սա էլ, նախորդների նման համարում եմ խիստ օգտակար և անհրաժեշտ բան, քաղաքացիական պարտքս եմ համարում հրապարակելը»։

| | |
5630 | 1
Facebook
COMMENT.am