Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Այսօրվա իշխանությունը Ձեզ անվանում էր ընտրակեղծարար». լրագրողը՝ Մուկուչյանին

14:10, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
«Այսօրվա իշխանությունը Ձեզ անվանում էր ընտրակեղծարար». լրագրողը՝ Մուկուչյանին

«Այսօրվա իշխանությունը նախկինում Ձեզ անվանում էր ընտրակեղծարար, թվեր նկարող, նկարիչ, այս ամենը հաշվի առնելով, դժվար չէ՞ նրանց հետ ընտրությունների գնալ»,- ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հարցրել են լրագրողները: «Նախկինում իմ տեսակետները հայտնելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել՝ կապված տարաբնույթ մեկնաբանումների հետ: Այս պահին, ինչպես և նախկինում, հանձնաժողովն օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան իրականացնում է գործընթացի կազմակերպումը... Ոչ, դա չի անդրադառնում ինձ վրա»,- ասել է Մուկուչյանը:

Հիշեցնենք՝ 2013-ի մարտի 19-ին դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մայիսին ընտրություններ են տեղի ունենալու և ես կարող եմ ասել, որ ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այս ընտրությունները, որովհետև մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունները կեղծել է և կեղծել է նաև 2012-ի խորհրդարանական ընտրությունները: Ես դեկլարատիվ հայտարարություն չեմ անում, կեղծել եք անձամբ Դուք և անձամբ իմ ներկայությամբ»:

| | |
3567 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am