Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Գերմանիայի ոստիկանությունը լրջորեն մտահոգված է հայկական մաֆիայի ակտիվությամբ». Der Spiegel

13:35, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
«Գերմանիայի ոստիկանությունը լրջորեն մտահոգված է հայկական մաֆիայի ակտիվությամբ». Der Spiegel

Կովկասյան տարածաշրջանի հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Der Spiegel-ին:

Պարբերականի խոսքով՝ 3 տարվա ընթացքում քննիչները գաղտնի գործողությունների շրջանակներում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն՝ ապարդյուն: Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») կոդավորված անվանմամբ հատուկ գործողությունն անցկացրել է Քրեական ոստիկանության դաշնային ծառայությունը (BKA)՝ 6 պրոֆիլային գերատեսչությունների հետ համատեղ:

Der Spiegel-ի տրամադրության տակ են հայտնվել հետաքննության նյութերը, որոնցում ասվում է, որ «օրենքով գողերը» վերահսկվում են ռուսական-եվրասիական կազմակերպված հանցավորության կողմից: Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք վերահսկվում են նաև Գերմանիայում հայկական մաֆիոզ կառույցների կողմից:

Հոդվածում ասվում է, որ հետաքննությունն սկսվել է 2014թ. Էրֆուրտ քաղաքում: Այդ ժամանակ 14 քրեական գործ է բացվել 42 մարդու նկատմամբ, ովքեր կասկածվում են ֆինանսական մեքենայությունների մեջ:

BKA-ի մասնագետների խոսքով՝ «Գերմանիայում հայկական մաֆիա իսկապես գոյություն ունի, ռուսական-եվրասիական այլ հանցավոր խմբերի հետ այն ֆինանսական էական ռեսուրսների է տիրապետում և կարող է սպառնալ իրավական պետության հիմքերին»:

| | |
7590 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am