Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը». Մնացական Բիչախչյան

13:05, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
«ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը». Մնացական Բիչախչյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
     1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին,
     2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից,
     3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին հանդիսացած լինի միայն Հայաստանի քաղաքացի:
     ***

731 և ավելի օր բացակայությունը հարգելի է, եթե.
     1) անձը հանրային ծառայող լինելով արտերկրում գտնվել է ծառայողական նպատակներով,
     2) արտերկրում գտնվել է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության նպատակով»:

| | |
1605 | 1