Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Դիմակավորված ու զինված անձինք Արմավիրում հարձակվել են «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի վրա

11:55, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Դիմակավորված ու զինված անձինք Արմավիրում հարձակվել են «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի վրա

Նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող «Ֆաստ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ում դիմակավորված ու զինված անձինք հարձակվել են աշխատակցի վրա, երկաթյա լինգով հարվածել ու կոտրել ապակին և զենքի սպառնալիքով գումար են պահանջում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, մուտք է գործել նշված «Ֆաստ Կրեդիտ» ընկերության տարածք, մոտեցել դրամարկղի մոտ, այնուհետև դեպի ետնամաս նայող պատուհանի փեղկը բացել է, որից հետո մեկ այլ դիմակավորված անձ հրազենը պահել է դրամարկղի ուղղությամբ գտնվող աշխատակցի վրա, իսկ ներսում գտնվող մյուս դիմակավորվածը փորձել է կոտրել դրամարկղի զրահապատ ապակին։ Գործն ավարտին չեն կարողացել հասցնել, քանի որ ներսում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի հետ միացված անվտանգության համակարգի ձայնային ազդանշանի կոճակը ոստիկանության ծառայողը հասցրել է սեղմել և դա նկատելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
5001 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Ashot Erkat
Ashot Erkat 12:41, 03.11.2018
Ուրեմն Բադալյաններն այն աստիճան քծիպ են որ Պահպանության ծառայության համար գիշերով գումար չեն տա։ Պատկերացրեք աշխատողներն ինչ սթրես են տարել։ Ուղակի ամոթ է։