Նյու Յորքում ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը:
Բոլդուինը ձերբակալվել է հարձակման համար՝ կապված ավտոկայանատեղիում ծագած վիճաբանության հետ:
«Դեպքը տեղի է ունեցել Գրինվիչ Վիլիջ ավտոկայանատեղիում տեղական ժամանակով ժամը 13:30-ի սահմաններում: Դերասանն իր ընտանիքով եկել է այդ թաղամաս: Վիճել է մի տղամարդու հետ և ծեծել նրան՝ մեքենայի կայանման տեղի համար»,- ասվում է Նյու Յորքի ոստիկանության հայտարարության մեջ:
Նշվում է, որ նրան մեղադրանք կառաջադրեն հարձակման համար:
Դերասանի ձերբակալությունը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ես նրան հաջողություն են մաղթում»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ Բոլդուինը հայտնի է իր դեմոկրատական հայացքներով, նա մի քանի անգամ կրկնօրինակել է Թրամփին հումորային հաղորդումների ժամանակ։