Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ճանապարհաշինական ո՞ր աշխատանքներն է կարելի կատարել ցուրտ և անձրևոտ եղանակին

02:05, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
Ճանապարհաշինական ո՞ր աշխատանքներն է կարելի կատարել ցուրտ և անձրևոտ եղանակին

Անձրևոտ և ցուրտ եղանակներին կատարվող ճանապարհաշինական աշխատանքների առնչությամբ հաճախ հարցադրումներ են հնչում, թե եղանակային նման պայմաններում կառուցվող ճանապարհը կարո՞ղ է որակյալ լինել։

Ո՞ր դեպքում են եղանակային պայմաններն ազդում ճանապարհաշինության որակի վրա, ո՞ր աշխատանքները կարելի է կատարել ցուրտ և անձրևոտ եղանակային պայմանների դեպքում, որոնք՝ ոչ։

Միանշանակ, չի կարելի ասֆալտապատում կատարել, քանի որ ասֆալտբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին:

Գարնանն ու աշնանը կարելի է տաք և սառը ասֆալտբետոնե խառնուրդներ տեղադրել։ Աշնանը, երբ շրջակայքի միջին ջերմաստիճանը ցածր չէ +10ºC-ից, իսկ գարնանը` +5ºC-ից։ Իսկ անձրևի դեպքում հնարավոր չէ ապահովել այն չափորոշիչները (խառնուրդի համապատասխան ջերմաստիճանը, խտացումն ու կպչողականությունը), որոնք անհրաժեշտ են ասֆալտապատման անհրաժեշտ որակ ապահովելու համար։

Սակայն, ոչ բարենպաստ եղանակային պայմաններում կարելի է կատարել հողային, ճանապարհի հին ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորման, ջրահեռացման համակարգերի նորոգման և կառուցման, արհեստական կառուցվածքների հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների ապամոնտաժման և մոնտաժման, անվտանգության տարրերի տեղադրման, շինարարական իներտ նյութերի պատրաստման, կուտակման և տեղափոխման աշխատանքներ։

Ֆրեզավորումը ասֆալտի հին շերտի հեռացումն է, քերումը, կազմաքանդումը, որը կարելի է իրականացնել ցանկացած եղանակի դեպքում։

Օդի 5 ºC-ից ցածր միջին ամսական ջերմաստիճանի և 0 ºC-ից ցածր օրական նվազագույն ջերմաստիճանի դեպքում կարելի է կատարել բետոնացման աշխատանքներ, քանի որ նման եղանակային պայմաններում շինարարական աշխատանքների համար կիրառվող բետոնի խառնուրդները պատրաստվում են տաքացվող բետոնախառնիչներով, օգտագործելով տաքացված ջուր և լցանյութեր։

Բետոնե խառնուրդին ավելացվում են համապատասխան հավելանյութեր, կիրառվում են բետոնի խառնուրդի պատրաստման, տեղափոխման, փռման համապատասխան ձևերը և միջոցները, որոնց դեպքում ապահովվում է սահմանված անհրաժեշտ չափանիշներին համապատասխան բետոնապատում։

Իսկ ջրահեռացման համակարգերի (մետաղական կամ հավաքովի երկաթբետոնե խողովակներ, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ), անվտանգության տարրերի տեղադրման համար նախանշված սահմանափակման չափորոշիչներ չկան։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
     տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

| | |
2982 | 0