Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ պետք է պատասխան տա...». Ոսկան Սարգսյան

17:30, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
«Ո՞վ պետք է պատասխան տա...». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիլվա Համբարձումյանն ասում է, որ միլիոնավոր դոլար կաշառք է տվել, որպեսզի կարողանա հանքարդյունահանող ձեռնարկությունը 40 միլիոն դոլարով վաճառել արաբ շեյխերից մեկին: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանի ընդերքն անխնա շահագործել են, մեծ շահույթներ ստացել, սակայն պետությանը գրոշներ տվել: Հայաստանում առանց «կրիշայի» ու համապատասխան վերաբերմունքի փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություն չէին տալիս, ուր մնաց մետաղական հանքերի շահագործումը: Մեր և մեր երեխաների առողջությունը վտանգելով, Հայաստանի օդը, ջուրը, հողն աղտոտելով` ոմանք գերշահույթներ են ստացել: Ո՞վ պետք է պատասխան տա Թեղուտի ավերված անտառների, Ալավերդու պղնձաձուլարանի մարող վառարանի, աղտոտված Դեբեդի համար: Լավ է, որ նոյեմբերյանցիները բռունցքվելով` այս տարվա գարնանը կանխեցին Նոյեմբերյանի սարերում նոր Թեղուտի բացումը»:

| | |
4255 | 3
Facebook