Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չեչնիայում ՄԻԱՎ վարակակիրներին արգելել են ամուսնանալ

00:20, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Չեչնիայում ՄԻԱՎ վարակակիրներին արգելել են ամուսնանալ

ՄԻԱՎ վարակակիրներին, ինչպես նաև հեպատիտով կամ այլ սեռավարակներով հիվանդներին Չեչնիայում արգելել են ամուսնանալ: Արգելքի մասին հայտարարել է հանրապետության Հոգևոր կառավարման մամլո ծառայությունը: Համաձայն տեղեկատվության՝ ամուսնանալուց առաջ զուգընկերները պարտավոր են հանձնել անալիզներ՝ որոշելու հեպատիտի և սեռավարակների առկայությունն օրգանիզմում: Առանց այս հիվանդությունները ժխտող փաստաթղթի նրանք չեն կարող օրինականացնել իրենց ամուսնությունը:

Ըստ հոգևոր առաջնորդների՝ այս որոշումը կամրապնդի ընտանեկան արժեքները երկրում:

10146 | 1
Facebook