Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղում իրավիճակը քիչ թե շատ կայունացել է». Իգոր Պոպով

15:30, ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ.
«Ղարաբաղում իրավիճակը քիչ թե շատ կայունացել է». Իգոր Պոպով

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում քիչ թե շատ կայուն է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Այսօր ավարտին է մոտենում մեր այցը, մենք եղանք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, այժմ Բաքվում ենք: Հանդիպումներ ունեցանք ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Շուտով կհանդիպենք Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Ուշադրության կենտրոնում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցերը: Մասնավորապես, քննարկել ենք Դուշանբեում երկու երկրների առաջնորդների միջև կայացած բանակցությունը, պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել և այժմ իրականացվում են: Նկատի ունեմ շփման գծի իրավիճակը, որը քիչ թե շատ կայունացել է»,- ասել է Պոպովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, թե ինչից է կախված ԼՂ հակամարտության կարգավորումը:

5058 | 1
Facebook