Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը հայտնել է՝ ինչից է կախված ԼՂ հակամարտության կարգավորումը

14:10, ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ.
Լավրովը հայտնել է՝ ինչից է կախված ԼՂ հակամարտության կարգավորումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր չի լինի լրջորեն բանակցել, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունացել: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռքբերված համաձայնությունը ենթադրում էր, որ շփումները պետք է շարունակվեն, որ արտաքին գործերի նախարարները պետք է հանդիպեն, և որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ կլինեն շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք նման պայմանավորվածությունը ողջունում ենք»,- ասել է Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հասկանում ենք, որ քանի դեռ ներքաղաքական գործընթացները չեն ավարտվել, նման բուռն գործընթացները, որոնց մենք այժմ հետևում ենք, չենք կարող լրջորեն քննարկել այդ ճգնաժամից դուրս գալու կոնկրետ տարբերակներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լիարժեք կարգավորման ապահովումը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

8980 | 4
Facebook